ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Արամ Սարգսյան. Ձեր բերած օրենքները չեն բխում ձեր անմիջական ղեկավարի՝ վարչապետի խոսքից

Արամ Սարգսյան. Ձեր բերած օրենքները չեն բխում ձեր անմիջական ղեկավարի՝ վարչապետի խոսքից
17.02.2018 | 12:59

ԱԺ-ն հրավիրել էր արտահերթ նիստ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ: «Ձեր բերած օրենքները չեն բխում ձեր անմիջական ղեկավարի ասած խոսքից»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրական խոստումներից էր աշխատավարձերի և թոշակների բարձրացումը: Անդրադառնալով իրենց կազմակերպած երթերին ու հանրահավաքներին՝ Արամ Սարգսյանն ասաց. «Մենք դրանով նաև ուզում ենք ցույց տալ, որ քաղաքականությամբ էսպես են զբաղվում: Մենք իշխանությունից ևս պահանջում ենք նման վերաբերմունք»:

Նա կոչ արեց ունեցած ձեռքբերումներին, որոնք, ցավոք սրտի, հանրային ընկալման մեջ օր օրի մաշվում են, ավելի զգույշ վերաբերվել. «Էմոցիոնալ մարդկանց գուցե ընկերաբար, գուցե տղամարդաբար, գուցե կուսակցական պատիժներով պետք է պատժել»։

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ